ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Դ.Սիտկովեցկի. «Երիտասարդները նվագում էին մեծ ոգևորվածությամբ, և ես մեծ բավականություն ստացա համերգից»

Դ.Սիտկովեցկի. «Երիտասարդները նվագում էին մեծ ոգևորվածությամբ, և ես մեծ բավականություն ստացա համերգից»
16.03.2014 | 13:23

Մարտի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով հանդես եկավ աշխարհահռչակ երաժիշտ Դմիտրի Սիտկովեցկին: Երաժիշտ, քանի որ տարանջատումը նրա պարագայում անիրական է. Սիտկովեցկուն հաջողվել է միաժամանակ կառուցել հաջողակ ջութակահարի, դիրիժորի, գործիքավորողի և փառատոնի տնօրենի կարիերա:

Սիտկովեցկին Հայաստանում ելույթ էր ունենում առաջին անգամ, բայց երաժշտասեր հասարակության շրջանակներում նրա անունըվաղուց արդեն հայտնի էր: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Երիտասարդականն ու մենակատարը լսարանին ներկայացրին Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը: Դեռևս 1979թ. Ֆ.Կրեյսլերի անվան մրցույթում մենակատարին հաղթանակ բերած այս ստեղծագործությունը բուռն ընդունելությանարժանացավ հայ հանդիսատեսի կողմից:
«Բրամսի Կոնցերտը մեծ ժողովրդականություն վայելող ստեղծագործություն է: Հայաստանում իմ առաջին ելույթի համար առավել քան հարմար ընտրություն: Հաջորդ անգամ կկատարենք որևէ նոր կամ ոչ հաճախ կատարվող ստեղծագործություն...»,- կիսվեց մենակատարը:
Երիտասարդ գործընկերների հետ աշխատանքի մանրամասների մասին խոսելիս Սիտկովեցկին նշեց, որ մեծ հաճույք է ստանում նոր սերնդի հետ աշխատելիս. «Առավել հաճելի է գործ ունենալ երիտասարդների հետ, քանզի նրանք դեռևս կառչած չեն կարծրատիպերից: Ինչ վերաբերում է նվագախմբին, շատ դրական կարծիք կազմեցի. նրանք երիտասարդ են, աշխատում են մեծ խանդավառությամբ, հետաքրքրվածությամբ, եռանդուն են, նրանց աչքերում կրակ կա՝ սա է ամենակարևորը... Կարծում եմ՝ համերգը մեծ հաջողություն ունեցավ՝ չնայած համատեղ փորձերի համար հատկացված էր ընդամենը 2 օր: Կոնցերտը իմ երկացանկի մասն է կազմում ավելի քան 35 տարի, իսկ նվագախմբի համար սա լիովին նոր նյութ էր: Երիտասարդները նվագում էին մեծ ոգևորվածությամբ, և ես մեծ բավականություն ստացա համերգից...»:

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ